Արամյան. Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը կօգնի մրցունակ լինել
06.10.2017 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆինանսների նախարարություն



Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վարդան Արամյանը շնորհավորել է ուսանողներին իրենց հայրենիքում վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորության համար եւ նշել, որ այս դասընթացը կօգնի նրանց մրցունակության բարձրացմանը, կարողությունների, հմտությունների ու գիտելիքների զարգացմանը եւ կնպաստի նաեւ Հայաստանի առաջընթացին:
Նախարարը նաեւ նշել է, որ հասարակության բարեկեցությունն ապահովելու համար առաջին հերթին կարեւոր է անհատի մրցունակ լինելը:
Բացման խոսքով հանդես է եկել նաեւ Երեւանում Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն Լեսլի Սզամոսին:
Շեֆիլդի համալսարանը 82-րդ է աշխարհում, 26-րդը՝ Եվրոպայում, եւ պատկանում է աշխարհի լավագույն համալսարանների 1 տոկոսին: Իր Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի միջոցով հայաստանցի մենեջերներին եւ բիզնես մասնագետներին առաջարկում է Երեւանում իրականացվող եզակի կրթական ծրագիր եւ Շեֆիլդի համալսարանի MBA աստիճան, ինչպես նաեւ՝ բրիտանական հեղինակավոր Արտոնագրված կառավարման ինստիտուտի 7-րդ աստիճանի դիպլոմ` «Ղեկավարում եւ ստրատեգիական կառավարում» մասնագիտությամբ, եւ AMBA սերտիֆիկատ: Ծրագրի միջազգային բնույթը համարվում է Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի ամենակարեւոր եւ արժեքավոր հատկանիշներից մեկը:
Ծրագիրն իրականացվում է միաժամանակ 7 երկրում՝ Սալոնիկում (Հունաստան), Սոֆիայում (Բուլղարիա), Բուխարեստում (Ռումինիա), Բելգրադում (Սերբիա), Կիեւում (Ուկրաինա), Թբիլիսիում (Վրաստան) եւ Երեւանում (Հայաստան): Ամեն տարի Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի 20 տարբեր երկրներից առաջատար մենեջերները մասնակցում են ծրագրին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: