Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը, որը գործում է Երեւանում 2016-ից, տարածաշրջանում ամենապահանջված MBA ծրագրերից է, քանի որ առաջարկում է աշխարհի 100 լավագույն համալսարաններից մեկի (26-րդը Եվրոպայում եւ 82-րդն աշխարհում՝ ըստ QS Rankings 2018-ի) կողմից տրվող միջազգային մակարդակի MBA կոչում: Բարձրակարգ մենեջերների կողմից այս ծրագիրը նախընտրելու բազմաթիվ պատճառներից է վեց (6) տարբեր մասնագիտացումներ ընտրելու եւ ժամանակակից մենեջմենթի ոլորտում խոր գիտելիքներ եւ մասնագիտացված հմտություններ ստանալու հնարավորությունն է:Ստացեք խորացված գիտելիքներ ժամանակակից մենեջմենթի ոլորտումՄասնակիցները կարող են ընտրություն կատարել հետեւյալ մասնագիտացումների միջեւ՝• MBA Ընդհանուր կառավարում• MBA Մարքեթինգ• MBA Ֆինանսներ• MBA Լոգիստիկա• MBA Առողջապահության կառավարում• MBA Մարդկային ռեսուրսների կառավարում:Փորձագիտական գիտելիքները թույլ են տալիս այն մասնակիցներին, որոնք արդեն աշխատում են մենեջմենթի ոլորտում, ստանալ ավելի մասնագիտացված մոտեցումներ կոնկրետ ոլորտի վերաբերյալ եւ կիրառել դրանք իրենց աշխատանքի մեջ, ինչպես նաեւ այն մասնակիցներին, որոնք զբաղեցնում են ավելի ընդհանուր ղեկավար պաշտոններ, անցում կատարել մենեջմենթի ավելի նեղ ոլորտ: Ծրագրի առաջին ուսումնական տարին նույնն է MBA բոլոր ուսանողների համար՝ անկախ ընտրած մասնագիտացումից. նրանք բոլորը ստանում են մենեջմենթի գործառույթների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ: Փոխադրվելով երկրորդ կուրս՝ MBA ուսանողները հնարավորություն ունեն փորձառություն ստանալ իրենց նախընտրած MBA ոլորտում՝ ընտրովի միավորների եւ ավարտական դիսերտացիայի միջոցով, որի թեման անմիջականորեն կապված է ընտրած մասնագիտացման հետ: Դիսերտացիայի պաշտպանությամբ կավարտվի ծրագիրը, եւ մասնակիցներին կշնորհվի Շեֆիլդի համալսարանի MBA աստիճան:Բոլոր ոլորտների խոշոր ընկերությունների ընտրությունըԲազմաթիվ երկրներից տարբեր ոլորտների խոշոր եւ հեղինակավոր ընկերություններ իրենց մենեջերների վերապատրաստման համար ընտրում են Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: Այնպիսի բազմազգ, մասնավոր կազմակերպություններ, հանրային ընկերություններ եւ կառույցներ, ինչպիսիք են Coca Cola-ն, Pfizer-ը, The World Bank-ը, Vodafone-ը, Nestle-ն, Phillip Morris-ը, Bayer-ը, Makro Cash & Carry-ն, Pepsico Praktiker XEROX Ltd-ն եւ շատ այլ ընկերություններ, կատարել են նույն ընտրությունը:Այլ պատճառներ՝ Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրին Երեւանում միանալու համար- MBA աստիճան՝ աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկի՝ Շեֆիլդի համալսարանի կողմից:- Միջազգային պաշտոնական մարմինների կողմից (ինչպիսիք են AMBA-ը, CMI-ը, AACSB-ն) հավատարմագրված եւ ճանաչված ծրագիր:- Ճկուն դասաժամեր. դասերն անցկացվում են հանգստյան օրերին (ուրբաթ կեսօրին, շաբաթ եւ կիրակի), ամսական մեկ անգամ: Executive MBA ծրագիր թույլ է տալիս մասնակիցներին հեշտությամբ համատեղել աշխատանքը ուսման հետ:- Իրապես միջազգային MBA ծրագիր, որն իրականացվում է Հունաստանում, Սերբիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Հայաստանում եւ Վրաստանում:- Համակողմանի մոտեցում կրթությանը, որն ապահովում է բիզնեսի եւ կառավարման հասկացությունների լայն ըմբռնում՝ կենտրոնանալով բիզնեսի ռազմավարության ձեւավորման եւ կատարման վրա:- Ծրագրի շրջանակում դասավանդում է ականավոր գիտնականներից եւ ոլորտի փորձագետներից բաղկացած թիմը:- Կապեր ստեղծելու հնարավորություն իրապես միջազգային կրթական միջավայրում: MBA ուսանողների համայնքը ներառում է մոտ 20 տարբեր երկրներից մասնագետների եւ ղեկավարների: Միջազգային այս համադրությունն ընձեռում է MBA-ի մասնակիցներին կապեր ստեղծելու եզակի հնարավորություններ:- Լրացուցիչ մասնագիտական որակավորում մեր MBA շրջանավարտների համար. Արտոնագրված կառավարման ինստիտուտի 7-րդ աստիճանի դիպլոմ` Ղեկավարում եւ ստրատեգիական կառավարում մասնագիտությամբ (The Level 7 Executive Diploma in Strategic Management and Leadership of CMI):- Կրթական մեկ շաբաթ Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա) եւ եւս մեկը՝ Սալոնիկում (Հունաստան). տարբեր երկրներից ժամանած MBA ուսանողները հանդիպում եւ շփվում են միմյանց հետ կրթական երկու՝ մարտահրավերներով լի շաբաթների ընթացքում (մեկը՝ Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա), մյուսը՝ Սալոնիկում (Հունաստան)):- Ծրագիրը հնարավորություն է տալիս ինտեգրվել Շեֆիլդի MBA ծրագրի շրջանավարտների համաշխարհային ցանցին:Հավելյալ տեղեկատվության համար դիմե՛ք Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետի երեւանյան գրասենյակ՝ +37495 52 23 38, lshahzadeyan@city.academic.gr Tweet Դիտում՝ 96519