ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ «Շահավետ» եւ «Պրոգրես»՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների ստացման հնարավորությամբ:Բանկում նշել են, որ ավանդներն ընդունվում են տարեկան հետեւյալ տոկոսադրույքներով. - դրամ՝ 8,25%, - դոլար՝2,4 %, - եվրո՝ 0,95%, - ռուբլի՝ 4,5 %:Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ): Ավանդները կարող են ձեւակերպվել Հայաստանի ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, առավելագույնը 730 օր ժամկետով:Տոկոսագումարը հաճախորդի ցանկությամբ կարող է հաշվեգրվել նաեւ MasterCard եւ Visa միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերին, որոնք բանկն ավանդատուներին տրամադրում է որպես նվեր եւ առանց քարտի սպասարկման ամսական միջնորդավճարի՝ ավանդի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում: Tweet Դիտում՝ 8532