ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ 2012-2016 թթ. պետական աջակցության զանազան ծրագրերով ստացված պարարտանյութերի եւ սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը կզիջվեն:Մարզպետներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցուցակ՝ ըստ հանրապետության մարզերի եւ համայնքների, եւ ներկայացել այն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, որը մեկշաբաթյա ժամկետում պետք է ամփոփի այն: Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է պարտքերի վերջնական ցանկը ստանալուն պես՝ մեկշաբաթյա ժամկետում, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ: «Հետեւելու ենք կոշտ կարգապահությանը: Բոլոր միջնորդ կառույցներին հանում ենք գործընթացից, աշխատում ուղիղ հասցեատիրոջ հետ: Գյուղացիները պետք է իմանան, որ պարտքերի զիջման այս մեխանիզմն ավանդույթ չի դառնալու: Մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին եւ գնում առաջ՝ սկսելով մաքուր էջից»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ 2017թ. գործընթացը կազմակերպվել է առանց պարտքերի կուտակման: Tweet Դիտում՝ 3192