Այսօր «Հայփոստ»-ի 0009 բաժանմունքում բացվել է «ՇոփԻն Ամերիկա»-ի նոր՝ անվանափոխված «ՇոփԻն» առաջնային գրասենյակը։ «Հայփոստ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հայտարարվել է նաեւ ԱՄՆ-ում՝ Դելավերում, «ՇոփԻն»-ի 2-րդ գրասենյակի բացման մասին։ Այժմ հաճախորդները հնարավորություն ունեն գնումներ կատարել Դելավերի հասցեով եւ ազատվել գնման հարկից։ ««ՇոփԻն»-ն առաջարկում է Հայաստանում գործող ամենամատչելի առաքման սակագինը՝ 1 կիլոգրամ պատվերն առաքվում է $5-ով, իսկ 400 գրամը չգերազանցող առաքանիների դեպքում՝ $2-ով»,- ասված է հաղորդագրությունում: Մաքսային վճարումը կատարում է «Հայփոստ»-ի ցանկացած բաժանմունքում։ Գործում է նաեւ տուն առաքելու ծառայությունը: Վերագործարկվել է նաեւ «ՇոփԻն»-ի նոր կայքը՝ թարմ տեսքով, նոր առանձնահատկություններով եւ օգտագործողի համար հարմարավետ հարթակով։«Հայփոստ»-ը հիշեցնում է, որ ներկայում Հայաստանի տարածքում գործում են 30 «ՇոփԻնՍթոր»-եր։ Tweet Դիտում՝ 14678