Այսօրվա դրությամբ հանրապետությունում մթերվել է 35 000 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 600 տոննայի դիմաց: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօրվա ասուլիսում ասել է, որ մթերումների գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների:«Այժմ նախապատրաստվում ենք խաղողի մթերմանը: Արդեն երեք ընկերություն սկսել է մթերումները. 1400 տոննա խաղող է մթերվել: Իրականացված մոնիթորիգի արդյունքներով՝ վերամշակող ընկերությունները պատրաստ են գնել շուրջ 140 000 տոննա խաղող»,- նշել է Ռոբերտ Մակարյանը: 01.09.2017 | 15:05 Խաղողի մթերումն այս տարի կլինի ավելի շատ՝ ավելի քիչ բերքի պայմաններում Փոխնախարարը կոչ է արել գյուղացիական տնտեսություններին խուսափել առանց պայմանագրերի բերքը վերամշակողներին հանձնելուց, որպեսզի հետագայում վճարումների խնդիրներ չլինեն:Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած պարտքերին՝ Ռոբերտ Մակարյանն ասել է, որ վերամշակողներն ունեն դեռեւս 84,3 մլն դրամի չկատարված պարտավորություններ: Ընկերություններն ըստ ժամանակացույցի կատարում են մարումները: Խնդրահարույց է «Վինար» ընկերության պարտքի չմարված մասը, պայմանավորվածություն է ձեռք բերվել սպիրտի վաճառք կազմակերպելու հարցում: Մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու եւ վերամշակող ընկերությունների կողմից ֆինանսական պարտավորությունները ժամանակին եւ պատշաճ կատարելու նպատակով այս տարի պիլոտային ծրագիր է մեկնարկել, որի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3% տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր: Ծրագրի շրջանակում 12 ընկերությունների հայտեր արդեն հաստատվել են: Փոխնախարարը հիշեցրել է, որ վարկի գումարը վերամշակողին չի տրամադրվելու, այն կնքված պայմանագրերի համաձայն՝ մթերումից մի քանի օր անց ֆինանսական կազմակերպությունը կփոխանցի գյուղացու հաշվեհամարին: Ռոբերտ Մակարյանը նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ից յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում՝ «Պալաս» առեւտրի կենտրոնի հետնամասում, կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Մյուս երկուսը գործում են Կասյան փողոցի վերջնամասում եւ Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ: Tweet Դիտում՝ 3079