ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ այս տարի կանխատեսվում է 141 հազ. տոննա խաղողի մթերում՝ անցած տարվա 110 հազ. տոննայի փոխարեն:Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կոնյակի եւ գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ:Մինչդեռ խաղողի ընդհանուր բերքը, ըստ նախարարի, նախորդ տարվա համեմատ կլինի 10%-ով պակաս՝ ցուրտ ձմռան ու այգեթաղ չկատարելու պատճառով: 30.08.2017 | 17:22 Հայտնի են մթերման սուբսիդավորվող վարկեր տրամադրող բանկերն ու ՈՒՎԿ-ները Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ ոլորտի աջակցության նպատակով բարձրացվել է տրամադրվող գյուղվարկերի շեմը՝ սահմանվելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3%, իսկ մյուս դեպքերում՝ 5%: Բացի այդ, մթերման համար տրամադրվում է մինչեւ 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3% տոկոսադրույքով, իսկ վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40%-ով: «Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս ծրագրերն իրականացնում ենք, որովհետեւ համոզված ենք՝ ոլորտը Հայաստանում ունի մեծ ապագա, եւ մենք ցանկանում ենք ոգեւորել մեր գործընկերներին, որպեսզի տնտեսվարողներն ավելի արդյունավետ բիզնես կառուցեն, շահութաբեր լինեն, փոխվի այն կարգավիճակը, որն այսօր կա: Այսօր ձեզնից ակնկալում ենք նմանատիպ գործընկերային վերաբերմունք, որովհետեւ մենք իրականում համարում ենք, որ ձեր բիզնեսի զարգացման համար այսօրվա մեր կարողություններից ավելի քայլեր ենք իրականացնում»,- ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 6432