ABN AMRO-ի ռիսկերի կառավարման ծրագրի ներդրումը “հիմք կհանդիսանա “Յունիբանկի” հետագա զարգացման համար”

30.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ABN AMRO-ի “Ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման” ծրագրի ներդրումը ընթանում է հաջող եւ հաստատված ժամանակացույցին համաձայն, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Նա նշել է, որ բանկն անցել է ծրագրի իրագործման երկրորդ փուլին, որի շրջանականերում “Յունիբանկում” կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, մասնավորապես` ռիսկերի կառավարման դեպարտամենտը:

Վարդան Աթայանի խոսքերով, ծրագիրն ավարտելու համար անհրաժեշտ է ներդնել հինգ մոդուլներ: “Ծրագիրը շատ ծավալուն է, եւ նրա ամբողջական ներդրումը մեկ տարվա ընթացքում անհնարին է”,- նշել է “Յունիբանկի” վարչության նախագահը, նկատելով, որ տարեվերջին հայտարարություն կարվի ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ:

Աշխատանքի մնացած մասը “Յունիբանկը” կիրագործի ինքնուրույն` ABN AMRO-ն միայն կներկայացնի առաջարկներ հետագա քայլերի եւ դրանց իրագործման ժամանակացույցի վերաբերյալ:

“Այս հզոր ծրագրի ներդրումը “Յունիբանկին” հետագայում շատ առավելություններ կտա, հիմք կհանդիսանա բանկի հետագա զարգացման համար”,- ընդգծել է Վարդան Աթայանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում:

ABN AMRO-ն աշխարհի խոշորագույն բանկերից է եւ 53 երկրներում ունի 4500 մասնաճյուղեր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW