Լիզինիգ ծրագրի շրջանակում 101 գյուղտեխնիկա է տրամադրվել

07.09.2017 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#գյուղտեխնիկա #լիզինիգ
Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56-ը՝ տրակտոր:

Գյուղատնտեսության նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ եւ այլ գյուղտեխնիկա:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
Դիտում՝ 4165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW