ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է ուսանողական վարկեր

06.09.2017 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին առաջարկում է թեթեւացնել ֆինանսական բեռը եւ ստանալ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկ։

«Ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն ուսման ընթացքում վճարել միայն վարկի տոկոսները, իսկ վարկի հիմնական պարտքի մարման մասին հոգ տանել արդեն բարձրագույն կրթության մասին դիպլոմներ ստանալուց հետո: Բացի այդ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է ավելի ցածր տոկոսադրույք»,- ասված է հաղորդագրությունում:

Ուսանողական վարկերը տրամադրվում են Հայաստանի պետական եւ պետական հավատարմագիր ունեցող շուրջ 60 ուսումնական հաստատությունների բակալավրիատում եւ մագիստրատուրայում ուսման վարձերը վճարելու նպատակով:

Ուսանողական վարկ կարող են ստանալ 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացի եւ ռեզիդենտ անձիք: Վարկը տրամադրվում է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի երաշխավորությամբ: Վարկը ստանալու համար վարկառուի (ուսանողի) մոտ եկամտի առկայություն չի պահանջվում, բավական է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի մոտ եկամուտների առկայություն: Իսկ այն դեպքում, երբ ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի անբավարարության դեպքում եկամուտները բավարար չեն կամ ընդհանրապես բացակայում են, հնարավոր է համավարկառուի ներգրավումը:

Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Վարկի հիմնական պայմաններն են՝

-    Արժույթը՝ դրամ,
-    Տարեկան տոկոսադրույքը՝ 10%, գերազանցիկների համար՝ 9%,
-    Վարկի առավելագույն ժամկետը՝ ուսուցման ժամկետը + 6 տարի (10-ից ոչ ավելի),
-    Մեկ ուսումնական տարվա համար առավելագույն գումար՝ 450 000 դրամ,
-    Ուսուցման ամբողջ ժամկետի համար առավելագույն գումար՝ 1 800 000 դրամ,
-    Միջնորդավճարներ չեն գանձվում:
Դիտում՝ 10860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW