Ռուսաստանում գրանցվել է բիթքոինով առաջին հանցագործությունը
04.09.2017 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Getty Images

«Վեդոմոստի»-ն գրում է, որ ձերբակալվածները կանխիկացրել են ավելի քան 500 մլն ռուբլուն համարժեք բիթքոին: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անօրինական բանկային գործունեության հոդվածով:
«Կրիպտոարժույթը փոխարկելու եւ փոխանցելու նպատակով ձերբակալվածներն իրենց հարազատների անունով ձեւակերպել են ավելի քան 300 բանկային եւ sim քարտեր: Սա բիթքոինի կանխիկացմանն առնչվող առաջին քրեական գործն է»,- գրում է գործակալությունը:
Bitcoin Fund-ի հիմնադիր Անատոլի Կնյազեւի խոսքով՝ բիթքոինը պարզապես միջոց է, որը կարելի է օգտագործել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական նպատակներով: Ըստ նրա՝ նման կասկածելի գործարքներում նույն հաջողությամբ կարող էր օգտագործվել մեկ այլ վճարային միջոց:
«Եթե Ռուսաստանում հնարավոր լիներ օրինական եղանակով կրիպտոարժույթը փոխարկել սովորական արժույթի, բիթքոինի տերերը ստիպված չէին լինի օգտվել ձերբակալված անձանց ծառայություններից»,- կարծում է Անատոլի Կնյազեւը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանում դեռեւս գոյություն չունի կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենք, սակայն Պետդումայի հատուկ աշխատանքային խումբը ներկայում զբաղվում է դրա մշակմամբ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: