Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթը համարել ֆինանսական ակտիվ, սակայն կարգավորել այն որպես «այլ ունեցվածք»:Ինչպես գրում է RBC.ru կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը՝ ընդգծելով, որ միայն որակավորված ներդրողները պետք է թույլատրվեն բորսայում կրիպտոարժույթի առքուվաճառքին:Նրա խոսքով՝ այս վիրտուալ արժույթները սկսել են ավելի հաճախ օգտագործվել փողերի լվացման նպատակով, ինչի համար էլ անհրաժեշտ է դրանց առեւտուրը կազմակերպել բորսայում, որպեսզի «կարգավորիչը միշտ տեղեկացված լինի՝ ով է վաճառողը, ով է գնորդը եւ դեպի ուր են շարժվում բիթքոինի հաշիվները»: 21.08.2017 | 10:57 Մոտ 1 մլն բիթքոին համարվում է «մահացած» «Նախարարությունը չի պատրաստվում թույլատրել «սովորական մարդկանց» գնել եւ վաճառել բիթքոին. դա բավական վտանգավոր ներդրում է, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստի»,- նշել է Ալեքսեյ Մոիսեեւը՝ հավելելով, որ որակավորված ներդրողներին որոշում է ՌԴ Կենտրոնական բանկը:Նախարարությունը կրիպտոարժույթների կարգավորման քաղաքականությունը որոշելիս ելնում է նրանից, որ «այն ֆինանսական բուրգ է, եւ նման ներդրումները բարձր ռիսկային են»:Փոխնախարարը հույս է հայտնել, որ կրիպտոարժույթների կարգավորման նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարությանը, որից հետո կմեկնարկի նորմատիվային ակտերի մշակման գործընթացը: Tweet Դիտում՝ 15034