ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է բարձրացնել ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունն ու ավելացնել ոռոգելի հողատարածքները:«Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների՝ հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազ. հա, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազ. հա սահմաններում: Կատարված վերլուծություններից հետեւում է, որ ոռոգվող եւ ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը հատկապես պայմանավորված է հողային եւ ջրային ռեսուրսների, ինչպես նաեւ ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է գյուղացիական տնտեսությունների զարգացման որդեգրված ծրագրերի պայմաններում»,- ընդգծել է վարչապետը:Նա հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարներին եւ ՀՀ մարզպետներին մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տվյալներ եւ տեղեկատվություն՝ ըստ պատկանելության: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է սահմանված տեղեկատվությունն ստանալուն պես երկամսյա ժամկետում ոլորտի շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն՝ նախատեսելով համապատասխան միջոցառումների ժամանակացույց:«Մենք այստեղ շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, ապագա չեն ունենա, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով խիստ հսկողություն իրականացնել: Tweet Դիտում՝ 2805