“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` Abond մակարդակում

23.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ՓԲԸ-ի թողարկած 12 ամիս շրջանառության ժամկետով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 25,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, 8 % տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի Ֆոնդային Բորսայի ցուցակման վերին (Abond) մակարդակում:

“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ՓԲԸ-ի պարտատոմսերի ընդգրկումը Հայաստանի Ֆոնդային Բորսայի վերին (Abond) մակարդակում նշանակում է, որ այդ պարտատոմսերը եւ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ՓԲԸ-ն իր ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով համապատասխանում են Բորսայի կողմից սահմանված կորպորատիվ պարտատոմսերի վերին մակարդակի ցուցակման ամենախիստ պահանջներին”, - ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասացին բանկի մամլո ծառայությունում:

Հայաստանի Ֆոնդային Բորսայի ցուցակման վերին (Abond) մակարդակում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերն ապահովված են բարձր իրացվելիությամբ, որն ապահովում է պարտատոմսերի Շուկա ստեղծող կազմակերպությունը (Մարքեթ-մեյքերը): Յուրաքանչյուր պահին, ցանկացած ներդրող կարող է ձեռք բերել կամ արագ վաճառել իր պարտատոմսերը Բորսայական առևտրի սահմանված կանոնների համաձայն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW