Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

11.08.2017 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համահայկական բանկ #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Համահայկական բանկի տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական եւ տրամաբանական ավարտին:


«Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի եւ բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:

Ներկայում ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը քննարկում են իրավական եւ տեխնիկական գործընթացների մանրամասները` տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW