$100 մլն՝ կրիպտո արժույթների «արդյունահանմանը»
09.08.2017 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.bookodor.ru

Ինչպես հաղորդում է РБК-ն, ICO-ի արդյունքում ակնկալվում է ներգրավվել $100 մլն՝ «հանքափորության» համար նոր սերնդի սարքավորումներ ստեղծելու նպատակով:
«Հանքափորությունը» կամ «մայնինգը» կրիպտո արժույթով գործարքներ կատարելու եւ ստուգելու նպատակով հաշվարկման միջոցների տրամադրման գործընթացն է, որի դիմաց օգտատերը, որպես պարգեւատրում, ստանում է որոշակի քանակությամբ կրիպտո արժույթ: Այս գործընթացն իրականացնող սարքավորումն էլ կոչվում է «մայներ»:
ICO-ի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 28-ին:
Ներկայում տարբեր կրիպտո արժույթների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան գնահատվում է $117 մլրդ, որից 47,18%-ը կազմում է բիթքոինը՝ ամենահայտնի կրիպտո արժույթը: Այս պահին մեկ բիթքոինն արժե $3253: Մյուս բոլոր կրիպտո արժույթները՝ ալտքոինները, զբաղեցնում են շուկայի 52,82%-ը: Նրանք արդեն ունեն ավելի քան հազար տարատեսակ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: