Ձեռներեց Վյաչեսլավ Սեմենչուկը հայտարարել է Bitcoen (համահունչ է «coen»՝ հուդայականության մեջ հոգեւորականների անվանմանը) կոշերային կրիպտո արժույթի ստեղծման մասին, որը նախատեսված է աշխարհի բոլոր հրեական համայնքների համար: Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, կրիպտո արժույթի հիմնական նպատակը հրեական համայնքի ներսում հաշվարկների պարզեցումն է: Կրիպտո արժույթի ստեղծման մեջ Վյաչեսլավ Սեմենչուկն անձնական միջոցներից ներդրել է $500 000: Նրա խոսքով՝ յոթ ծրագրավորողներ չորս ամսվա ընթացքում կազմել են բլոքչեյնի սեփական տարբերակը, որում կաշխատի նոր արժույթը: 02.08.2017 | 09:43 Բիթքոինը «կկիսվի երկու մասի» «Վեդոմոստի»-ն չի կարողացել հայտնաբերել Bitcoen-ը կրիպտո արժույթի բորսաներում: Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ՝ կրիպտո արժույթի նախնական տեղաբաշխման ուղղությամբ (ICO), որը կտեւի մեկ ամիս: Վյաչեսլավ Սեմենչուկն ասել է, որ մոտավորապես երկու ամիս անց Bitcoen-ը կհայտնվի բորսաներում:Դիտարկվում են շուրջ 150 բորսաներ, որոնց հետ, սակայն պայմանագրեր դեռ չեն կնքվել: ICO-ի ընթացքում կտեղաբաշխվի 10 մլն մետաղադրամ, իսկ հինգ տարվա ընթացքում շուկայում կհայտնվի 100 մլն մետաղադրամ, խոստանում է ձեռներեցը: Bitcoen-ը կաշխատի նաեւ հրեական «շաբաթի» ընթացքում (այն կարելի է գնել, կիրառել գործարքներում), քանի որ խոսքը ոչ թե մարդու գործողությունների, այլ ավտոմատացված համակարգի մասին է, պարզաբանում է Վյաչեսլավ Սեմենչուկը: Արժույթը, սակայն, «կհետեւի» հրեական մյուս բոլոր կանոններին. օրինակ՝ 10%-ը կփոխանցվի հրեական համայնքի բարեգործական հիմնադրամին (մաասեր), ինչպես նաեւ կարիքավորներին կտրվեն անտոկոս վարկեր: Ըստ Վյաչեսլավ Սեմենչուկի՝ ուղղահավատ չհանդիսացող հրեաները եւս կարող են գնել այս արժույթը. դրան ոչ ոք չի խոչընդոտի, սակայն չի էլ խրախուսի: Ակնկալվում է, որ նրանք կկազմեն Bitcoen-ի գնորդների մոտ 10%-ը: Tweet Դիտում՝ 12289