Բիթքոինի տեխնոլոգիայի մշակողները նախօրեին ներկայացրել են վիրտուալ արժույթը նոր՝ թարմացված կոդով, մինչդեռ նրա ոչ բոլոր «տերերն» են պատրաստ կիրառել թարմացված տարբերակը:Այս մասին գրում է Banki.ru կայքը՝ վկայակոչելով «Վեդոմոստի» գործակալությանը:Բիթքոինն աշխարհում առավել տարածված «կեղծ արժույթն» է: CoinMarketCap-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում շրջանառվում է 16,5 մլն բիթքոին, որը համարժեք է շուրջ $46,1 մլրդ-ի:«Թարմացված տարբերակը հնարավորություն կտա բիթքոինի սեփականատերերին միավորող ցանցն առավել արդյունավետ դարձնել, մեծացնել գործարքների արագությունը, ինչպես նաեւ ավելի շատ գործարք տեղավորել մեկ բլոկում, որտեղ ամփոփվում է բիթքոինների մասին տեղեկատվությունը»,- կարծում են փորձագետները: 17.07.2017 | 10:31 Մտորումներ ֆինտեխի մասին Բիթքոին-դրամապանակների սակայն ոչ բոլոր սեփականատերերն են պատրաստվում ներդնել տեխնոլոգիայի թարմացված տարբերակը: Որոշ «հանքափորներ» (բիթքոին «արտադրողները») շարունակելու են կիրառել հին տարբերակը, որն անվանվելու է կանխիկ բիթքոին (Bitcoin Cash): Վերջինը ստեղծվելու է բիթքոինի հին տարբերակի հիման վրա, եւ նրա համար կիրառվելու են այլ թարմացումներ: Այդուհանդերձ, «հանքափորների» 90%-ը պատրաստ է ընդունել թարմացումը: Այս օրերին ֆոնդերի, բորսաների եւ ծառայությունների մեծ մասը սահմանափակել են բիթքոինների ընդունումն ու տրամադրումը՝ հաճախորդների միջոցները տեխնոլոգիական խնդիրներից հեռու պահելու համար: Փորձագետների կարծիքով՝ կրիպտո արժույթի հաջող թարմացումից հետո նրա փոխարժեքը որոշակիորեն կտատանվի, սակայն տարեվերջին կկայունանա: Մինչդեռ դասական բիթքոինին սպասվում են զգալի վայրիվերումներ: Tweet Դիտում՝ 14562