«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփել է 1-ին կիսամյակի ֆինանսական ցուցանիշները՝ արձանագրելով 90,5 մլն դրամ շահույթ:Ինչպես հայտնել են ընկերությունում, վարկային պորտֆելը կազմել է 11,3 մլրդ դրամ, ակտիվները՝ 13,1 մլրդ դրամ, իսկ հաճախորդների թիվն ու վարկերի քանակն աճել է գրեթե 10%-ով:«Ամփոփելով կիսամյակային ցուցանիշները՝ կարող ենք նշել, որ նոր որդեգրած ռազմավարությունը, որը միտված է սպառողական եւ ընդհանուր վարկատեսակների դիվերսիֆիկացիային, բերել է ակընկալվող արդյունքը, ինչի վկայությունն է հաճախորդների թվի զգալի աճը: Վարկառուների նշված աճը շատ ոգեւորիչ ցուցանիշ է, որը հնարավորություն կստեղծի հետագայում ունենալ ֆինանսական բոլոր ցուցանիշների շեշտակի աճ»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը: Նա վստահություն է հայտնել, որ վարկային կազմակերպությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ՝ ավելացնելով վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված վարկատեսակներով՝ պահպանելով ընդունելի ռիսկայնության մակարդակը: «Ապագայում մենք պլանավորում ենք շարունակել նոր վարկատեսակների ներդրումը եւ վստահ ենք, որ տարին կամփոփենք հետագա զարգացմանը միտված եւ կայուն աճ ապահովող ցուցանիշներով»,- ընդգծել է Ալեքսանդր Տերյանը: Tweet Դիտում՝ 15614