Խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են
27.07.2017 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://dlgfirm.com

ՀՀ ամենախոշոր հարկատուի դիրքը շարունակում է զբաղեցնել «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ այս անգամ 24,5 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, նվազել են 0,4%-ով:
Երկրորդ հորիզոնականում, ինչպես եւ նախորդ տարի, «Գրանդ Տոբակո» ընկերությունն է: Վերջինս հունվար-հունիս ամիսներին վճարել է 14,6 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է 2016թ. առաջին կիսամյակի ընկերության ցուցանիշը 23,5%-ով:
Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է` 11,9 մլրդ դրամ հարկերով, ինչը 28,8%-ով գերազանցում է նրա անցած տարվա ցուցանիշը:
11,3 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «Ալեքս Հոլդինգ»-ն է: Ընկերությունը գործում է անցած տարվա օգոստոսից, հետեւաբար՝ բացակայում է 2016թ. առաջին կիսամյակի հարկատուների ցանկում:
Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը, 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով, վճարել է 9,75 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել են շուրջ 3 անգամ, եւ ընկերությունը 17-րդից դարձել է 5-րդ հարկատուն:
Հարկատուների տասնյակում է նաեւ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը 8,2 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ՝ 2 անգամ) հայտնվել է 6-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 15-ի փոխարեն:
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 6,2 մլրդ դրամ (աճ՝ 10,5%), «Թեղուտ»-ը՝ 6 մլրդ դրամ (անկում՝ 23,3%), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 5,3 մլրդ դրամ (անկում` 1,9%) եւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 5,1 մլրդ դրամ (աճ` 32,2%):
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: