Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկան կազատականացվի

27.07.2017 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#էլեկտրաէներգետիկա
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման եւ միջպետական առեւտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին:

«Անկախացումից ի վեր մեր պետությունը որդեգրել է ազատական տնտեսության գաղափարը, եւ ազատականացվել են բոլոր հիմնական շուկաները, այդ թվում՝ կապիտալի եւ աշխատուժի, եւ այսօր միակ շուկան, որը դեռեւս ազատականացված չէ, էլեկտրաէներգետիկ շուկան է»,- ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:


«Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը հենվում է «միակ գնորդ (վաճառող)» մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու եւ այն սպառողներին վաճառելու իրավունքը: Ընդ որում, էլեկտրաէներգետիկական շուկան ինչպես մեծածախ այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է, կարգավորվում է նաեւ էլեկտրաէներգիայի ներկրումը եւ արտահանումը: Զարգացած եւ զարգացող շատ երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են եւ ուղենիշ ունեն դեպի լիարժեք մրցակցային շուկայի կառուցվածք»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ:

Նախագծի համաձայն՝ շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ եւ մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առեւտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր:
Դիտում՝ 2069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW