Պետական եկամուտների կոմիտեն հունիսի 17-ից գործարկել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը: Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, նպատակը մաքսային ընթացակարգերի ավտոմատացումն ու դյուրինացումն է:ՊԵԿ Արարատյան-մաքսատուն վարչության մաքսային ձեւակերպումների թիվ 1 բաժնի պետ Լեւոն Ղամբարյանի խոսքով՝ նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող, մաքսային մասնագետի որակավորում չունեցող անձանց նույնպես հնարավորություն է ընձեռում նաեւ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրերը: Նրա խոսքով՝ էլեկտրոնային մաքսային հայտարարագրումն իրականացվում է «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրված մաքսային միասնական ավտոմատացված համակարգի միջոցով: Հայտարարատուի կողմից մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ձեւավորվում եւ ներկայացվում են մաքսային հայտարարագիրը եւ դրանում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը էլեկտրոնային ձեւաչափով: Համակարգ մուտք գործելու իրավունք ձեռք բերելու ցանկություն ունեցող մաքսային մասնագետի որակավորում չունեցող անձն անհատական օգտանուն եւ ծածկագիր ստանալու համար մաքսային մարմին է ներկայացնում թղթային կրիչով դիմում:«Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ եւ ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը: Արդյունքում նաեւ նվազագույնի է հասցվում շփումը մաքսավորի հետ»,- վստահեցրել է Լեւոն Ղամբարյանը: Tweet Դիտում՝ 6034