Հարկային պարտքը գերազանցող միջոցների արգելադրումը նվազագույնի կհասցվի
20.07.2017 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեից եւ Կենտրոնական բանկից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունում եւ նոր մեխանիզմների օգտագործում:
«Վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ը եւ ԿԲ-ն հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի եւ դրամական միջոցների արգելանքի՝ պարտավորության հստակ չափով կիրառում ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ: Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռնի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազացող գույքի եւ դրամական միջոցների արգելադրման դեպքերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են եւ 1-2 օրում կստորագրվեն:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: