Պարտապանի միակ բնակարանի իրացման հարցով նոր որոշում կա

13.07.2017 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար է սահմանել 4,9 մլն դրամը (մոտ $10 հազ.):

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» գործող օրենքով արդեն իսկ սահմանված է, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը նրա համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եւ որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է կառավարության սահմանած նվազագույն գումարից, բռնագանձման ենթակա չէ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջացել էր միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի սահմանման անհրաժեշտություն:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նպատակը քաղաքացիներին զերծ պահելն է անօթեւանության մեջ հայտնվելու սպառնալիքից:

Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը եւ Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջինացված գինը:

Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ որոշումը վերաբերում է բացառապես բռնագանձման վարույթին եւ չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է:
Դիտում՝ 8337

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW