Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի «Զվարթնոց» օդանավակայան գործող կանոնավոր երթուղուց օրական օգտվում է միջինում 150 մարդ: Այս մասին Banks.am-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:Գերատեսչությունում համոզված են, որ ուղեւորահոսքի վերաբերյալ կանխատեսումներն արդարացվում են: 14.06.2017 | 10:43 Երեւանի կենտրոնից «Զվարթնոց» է ուղեւորվել առաջին երթուղային ավտոբուսը Ավելին, երթուղու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված ամենօրյա մշտադիտարկման արդյունքում որոշվել է երթուղու ուղեգիծը երկարացնել:Ինչ վերաբերում է երթուղու փոխադրավարձին՝ 300 դրամ մեկ ուղեւորի հաշվով, ապա այս հարցում փոփոխություն չի նախատեսվում:«Նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարել երթուղին սպասարկող կազմակերպության ընտրության մրցույթ»,- ասված է պարզաբանման մեջ:Banks.am-ը հիշեցնում է, որ ներկայում Երեւան-«Զվարթնոց» երթուղին ժամանակավոր սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը: Tweet Դիտում՝ 5685