ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում հուլիսի 21-ից սկսած՝ Easy Pay վճարային տերմինալների միջոցով իրականացնել բանկային գործարքներ:Բանկում նշել են, որ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է իրականացնել՝- Ավանդերի, բանկային եւ քարտային հաշիվների համալրում, - Վարկերի մարում:Հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ամբողջ տարածքում տեղակայված Easy Pay ընկերության շուրջ 800 տերմինալների միջոցով։«Բանկային գործարքներն Easy Pay տերմինալների միջոցով իրականացվում են արագ եւ անվտանգ։ Հաճախորդի կողմից վճարումը կատարելուց հետո նրա բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքի մանրամասները պարունակող SMS-հաղորդագրություն։ Աշխատանքային օրերին եւ ժամերին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00-ը) գործարքներն իրականացվում են ակնթարթորեն, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 09:01-ին»,- ասված է հաղորդագրությունում: Easy Pay տերմինալների միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդից գանձվում է միջնորդավճար՝ 300 դրամ՝ յուրաքանչյուր գործարքի դիմաց։ Tweet Դիտում՝ 10718