ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների եւ ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ ստեղծել:ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ համակարգի ներդրմամբ նախատեսվում է կարգավորել տոմսերի վաճառքի շուկան եւ առավելագույնս նվազեցնել տոմսային տնտեսության վարման հետ կապված հարկային դաշտում առաջացող ռիսկերը:«Համակարգի միջոցով հնարավոր կլինի հստակեցնել եւ միասնական առցանց բազայի միջոցով կարգավորել, կառավարել եւ վերահսկել տոմսերի գնման գործընթացը, դրա վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալ, ինչպես նաեւ մշակել եւ ստանալ մանրամասն վիճակագրություն իրականացված տոմսերի վաճառքի ծավալների, նշված համակարգին միացված յուրաքանչյուր տնտեսվարողի գործունեության մասին»,- նշել է նախարարը:Նախնական հաշվարկներով՝ համակարգի ներդրման համար անհրաժեշտ է 300-500 մլն դրամ: Նախարարի խոսքով՝ համակարգի ստեղծման, ներդրման եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունը՝ սպասարկող օպերատորը, ընտրվելու է մրցույթի միջոցով, եւ նախագծի ամբողջ ծախսերը կատարվելու են մասնավորի հաշվին: Նախատեսվում է, որ 2018թ. առաջին կիսամյակի ավարտին ամբողջ հանրապետությունը ներգրավված կլինի համակարգում: Tweet Դիտում՝ 3544