Զբոսաշրջային կառույցներ՝ այդքան նման ու տարբեր

13.07.2017 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջային կոմիտե #Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ
ՀՀ կառավարությունը հունիսի 29-ին որոշել էր Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ ստեղծել՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի  գործառույթներից հանելով զբոսաշրջության բաղադրիչը:

Banks.am-ը դիմել էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ հասկանալու նոր ստեղծվելիք հիմնադրամի եւ նախարարության կազմում գործող Զբոսաշրջության կոմիտեի գործառույթների հստակ տարանջատումը:

Նախարարությունում մեկնաբանել են, որ նման մարմնի ստեղծման հիմքում ընկած է միջազգային փորձը:

«Անհրաժեշտ է տարանջատել պետական քաղաքականություն մշակող եւ պետական ծրագիրն իրականացնող մարմինները: Տվյալ դեպքում Զբոսաշրջության պետական կոմիտեին վերապահված են քաղաքական-ռազմավարական բնույթի հարցերը, հիմնական ուղղությունների ու թիրախների մշակումը, իսկ զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործառույթն է»,- ասված է պարզաբանման մեջ:

Հարցին, թե որն էր զբոսաշրջության խթանման գործառույթը Հայաստանի զարգացման հիմնադրամի լիազորություններից հանելու ու առանձին ոլորտային հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը, նախարարությունում նշել են, որ մարմնի ստեղծումը բխում է «աշխատանքների առավել համակարգված եւ արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից, որն աշխատելու է կոմիտեի հետ՝ համագործակցելով նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ»։

Նախարարությունում նշել են, որ կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմում գործող զբոսաշրջության տնօրինության պահպանման նպատակով նախատեսված գումարը (30 մլն դրամ – խմբ.) կհատկացվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամին, որը կունենա 9 աշխատակից:
Դիտում՝ 4034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW