Այսօր Երեւանում «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունն ու Մեդիամաքս մեդիա-ընկերությունը, որի մաս է կազմում Banks.am պորտալը, ներկայացրել են «Երեւան. XX դար» գրքի երկրորդ հրատարակությունը:Շնորհանդեսը տեղի է ունեցել «Պանդոկ Երեւան» ռեստորանային ցանցի Տերյան մասնաճյուղում՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ բազվաթիվ հյուրերի մասնակցությամբ:2012 թվականին լույս տեսած հուշագրքի տպաքանակը վաղուց սպառվել էր: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նոր հրատարակությունը Մեդիամաքսը պատրաստել է գործընկերոջ՝ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության հետ համատեղ: ««Երեմյան Փրոջեքթսը» միշտ եղել է Երեւանին վերաբերող հետաքրքիր, յուրօրինակ նախագծերի կողքին: Այս հրաշալի նախագիծը հենց այդպիսինն էր: Շնորհակալություն Մեդիամաքսին արժեքավոր գաղափարը նախաձեռնելու, իրականացնելու համար: Մեր Երեւանն այն քաղաքն է, որը մեծ ներուժ ունի՝ դառնալու աշխարհի ամենահյուրընկալ, ջերմ, մշակութահարուստ քաղաքներից իր գույներով, ավանդույթներով, անվտանգությամբ, որտեղ միշտ ցանկություն կա ապրելու եւ ստեղծագործելու», - նշել է «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանը:«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն ազգային խոհանոցի, խոհարարական մշակույթի, վարպետության ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության ապահովումը: «Երեմյան Փրոջեքթս»-ի նախագծերն են՝ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, շուտով՝ «Շերեփ» ռեստորանը: Արա Թադեւոսյանը եւ Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Առաջին հրատարակության տպաքանակը սպառվել էր, եւ «Երեւան. XX դար» գիրքը գրեթե անհնար էր գտնել: Այդպես որոշեցինք պատրաստել երկրորդ հրատարակությունը՝ բնազդաբար զգալով, որ կան մարդիկ, ում հետ գրեթե նույն զգացմունքներն ենք կիսում: Ուրախությամբ կասեմ, որ բնազդը մեզ չխաբեց՝ «Երեմյան փրոջեքթս»-ի մաս կազմող «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը պատրաստակամություն հայտնեց կիսել, ինչպես իրենք են սիրում կրկնել, «մայր քաղաքիս համն ու հոտը»՝ համաձայնելով հովանավորել «Երեւան. XX դար»-ի երկրորդ հրատարակությունը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը: «Կարծում եմ, որ այս գիրքը, այս հրատարակությունը հենց մեր արեւաշատ եւ, ինչու չէ, նաեւ մեր առեւտրաշատ քաղաքի մասին է խոսում: Այս գիրքը կարող է կամրջել մեր հիշողությունը մեր ապագայի հետ, մեր անցյալը կապել այսօրվա հետ: Մաղթում եմ գրքին բարի ճանապարհ դեպի Երեւան այցելած զբոսաշրջիկների եւ մեր հայրենակիցների ընտանիքներ: Շնորհավորում եմ բոլորիս»,- ասել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Արմեն Ամիրյանը եւ Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գիրքը լույս է տեսել 2000 տպաքանակով: Արժեքը 6 000 դրամ է: Այն վաճառվում է «Բուկինիստ» գրախանութների ցանցում եւ «Լավաշ» ռեստորանում: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթն օգտագործվելու է Երեւանում որեւէ լավ նախագիծ իրագործելու նպատակով: Նման փորձ արդեն կա. գրքի առաջին հրատարակության վաճառքից ստացված միջոցներով 2013թ. նոյեմբերից 2014թ. փետրվարը «Շնչող պատեր» նախաձեռնությունը նկարազարդման աշխատանքներ իրականացրեց Երեւանի 11 մանկապարտեզներում:Գիրքը կարելի է գնել «Բուկինիստ» ցանցի հետեւյալ կետերում.• Մաշտոցի 20 (գլխամաս) • Տաշիր Սթրիթ (Հյուսիսային պողոտա 6/2)• Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճ. 3)• Երեւան Մոլ (Արշակունյաց 34)• Ռոսսիա Մոլ (Տիգրան Մեծ 16)• Մետրոնոմ, գրախանութ եւ տաղավարներ (Իսահակյան 22/10) • Տաշիր առեւտրի կենտրոն (Խորենացի 33)• Երեւան Տոնավաճառ (Սմբատ Զորավար 11/1) «Երեւան. XX դար» նախագիծը Mediamax.am կայքում իրագործվել է 2012-2013 թվականներին, շարքի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն էր:2012 թվականի դեկտեմբերին՝ կրկին ԱրմենՏել ընկերության հովանավորությամբ, լույս էր տեսել «Երեւան. XX դար» գիրքը: Տպաքանակի մի մասը օգտագործվել էր որպես ԱրմենՏել-ի ամանորյա կորպորատիվ նվեր, մյուս մասը վաճառքի էր հանվել: Tweet Դիտում՝ 5416