Արդշինբանկն իրագործում է միջազգային փոխանցումներ մեկ օրվա ընթացքում

11.07.2017 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #դրամական փոխանցում
Արդշինբանկը տեղեկացնում է, որ միջազգային դրամական փոխանցումները հիմնականում իրականացվում են մեկ օրվա ընթացքում՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներ:

«Բանկը, ունենալով գործընկերների լայն ցանց եւ համագործակցելով առաջատար եւ հեղինակավոր թղթակից բանկերի հետ, միջազգային փոխանցումների համար առաջարկում է մատչելի սակագներ եւ ճկուն պայմաններ` ապահովելով փոխանցումների կատարման արագություն, անվտանգություն եւ բարձր որակ:

Բանկը սույն թվականի մայիսի 2-ից նվազեցրել է միջազգային դրամական փոխանցումների սակագները` սահմանելով 0.14%, նվազագույնը՝ 4,500 դրամ, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով իրականացնելու դեպքում՝ 0.1%, նվազագույնը՝ 3,000 դրամ: Միջազգային դրամական փոխանցումներ կարող են իրականացնել նաեւ բանկում հաշիվ չունեցող ֆիզիկական անձիք»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 28441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW