ԵԿԳ վաճառքները Ղազախստանում աճել են 55%-ով

08.07.2017 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԳ
Ֆինանսական տարվա արդյունքներով՝ Երեւանի կոնյակի գործարանի վաճառքները Ղազախստանում աճել են 55%-ով:

Այս մասին Atameken Business Channel-ին տված հարցազրույցում պատմել է ԵԿԳ վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Կարին Մադելրյեն:

«Ինձ համար հատկապես կարեւոր է, որ այժմ կենտրոնացել ենք Ղազախստանի ոչ միայն խոշոր քաղաքների, այլեւ շրջանների հետ աշխատանքի վրա: Մեզ համար դա իսկապես նշանակալի է ոչ միայն առեւտրային նկատառումների, այլեւ մեծ թվով ղազախ սպառողներին մեր բրենդը հասցնելու հնարավորության առումով, որոնք, ինչպես փորձը ցույց է տալիս, մեծ ջերմությամբ են վերաբերվում «Արարատին»»,- ասել է գործարանի ներկայացուցիչը:

Կարին Մադելրյեն տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ Ղազախստանի սպառողին կներկայացվի առաջին ուլտրապրեմիում կոնյակը՝ 30 տարեկան «Էրեբունին»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ազդեցություն է ունեցել Ղազախստանում ԵԿԳ բիզնեսի վրա, Կարին Մադելրյեն ասել է.

«ԵԱՏՄ-ն, անկասկած, ենթադրում է որոշակի ազատականացում: Այս պահին բարենպաստ պայմանները, որոնք գործում են այդ կառույցի շրջանակում, կիրառելի են լոգիստիկ հարթության վրա: Այդպես, տնտեսական ինտեգրման նման ձեւաչափի շնորհիվ հանվել են մաքսային ձեւակերպումները միության անդամ պետությունների ներսում բեռնափոխադրումների իրականցման համար:

Այնուամենայնիվ, չենք կարող խոսել այն մասին, որ դա կհանգեցնի ապրանքի գնի նվազմանը: Ղազախստանում կոնյակի շուկան բավականին հագեցած է, եւ թիմը ստիպված է աշխատել շատ մրցակցային միջավայրում»:
Դիտում՝ 31472
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW