Արդշինբանկն ընդլայնում է աշխատավարձային քարտերի հնարավորությունները

07.07.2017 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանն ասել է, որ բանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից եւ աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից:

Արմեն Գասպարյանը նշել է, որ աշխատավարձային քարտերը հանդիսանում են բանկի քարտային բիզնեսի կարեւոր բաղադրիչը, որոնց զարգացման հիմնական ուղղությունը ժամանակակից, պարզ եւ հարմար ծառայությունների ընդլայնումն է:

«Արդշինբանկը, լինելով Հայաստանի խոշոր եւ առաջատար բանկերից մեկը, մշտապես հանդես է գալիս մրցակցային եւ հաճախորդների համար առավելագույնս հարմար առաջարկներով: Աշխատավարձային քարտերն ասվածի վառ ապացույցն են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ստանալ առավելագույնը ամսական աշխատավարձի տասնապատիկ չափով եւ մինչեւ 10 տարի առավելագույն մարման ժամկետով վարկային գիծ, ավանդի արտոնյալ պայմաններ, տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը եւ վարկային գծերը, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից եւ զեղչեր տարբեր ծառայություններից: Մենք շարունակելու ենք ընդլայնել առաջարկվող ծառայությունների ցանկը, որպեսզի մեր հաճախորդները ստանան բանկային տարբեր ծառայությունների լավագույն առաջարկները մեկ փաթեթով»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրենը:

Միջինում Արդշինբանկը վարկի տրամադրման մասին որոշումը կայացնում է 10 րոպեի ընթացքում, իսկ վարկը տրամադրվում է 1-2 օրվա ընթացքում: Բացի այդ, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից կարող է բանկի բանկոմատներից անվճար կանխիկացնել դրամական միջոցներ, մարել վարկեր, ներդնել ավանդներ, վճարել բջջային, ինտերնետի եւ այլ հանրային ծառայությունների համար:

«Աշխատավարձային քարտերի մեծ առավելությունը նաեւ այն է, որ դրանց մեծ մասը կարող է կիրառվել նաեւ արտերկրում, աշխարհի գրեթե բոլոր երկրներում, քանի որ բանկն ունի հնարավորություն թողարկելու տարբեր միջազգային վճարային համակարգերի քարտեր», - հավելել է Արմեն Գասպարյանը:

Նա խոսել է նաեւ «Արձակուրդային Արդշինբանկից» ակցիայի մասին, որում կարող են ներգրավվել բանկի աշխատավարձային նախագծերի բոլոր մասնակիցները: Ակցիայի շրջանակում, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից, ով վերջին 8 ամիսների ընթացքում չի եղել արձակուրդում եւ պատրաստվում է արձակուրդ մեկնել ոչ պակաս քան 20 օրով, եւ միաժամանակ վերջինիս աշխատավարձային քարտից կատարված անկանխիկ վճարումներն այդ ժամանակահատվածում կազմել են իր աշխատավարձի ավելի քան 30%-ը, ապա բանկը վերադարձնում է քարտապանին վերջին 8 ամիսներից մեկի ընթացքում կատարված անկանխիկ վճարումների գումարը: Արմեն Գասպարյանն ասել է, որ այս ակցիան ուղղված է նաեւ հասարակության մեջ անկանխիկ վճարումների խթանմանը, «որը շուկան դարձնում է ավելի թափանցիկ եւ կարեւոր գործոն է հանդիսանում ոլորտի հետագա զարգացման  գործում»:
Դիտում՝ 30098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW