Սննդամթերքը հունիսին էժանացել է

06.07.2017 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գներ #ԱՎԾ
Հայաստանի սննդամթերքի շուկայում հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 2,4% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբերում գների նվազման արդյունք է:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 19,1% գնաճ, իսկ 2017թ. մայիսի համեմատ` 25,4% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2,3% գնաճ, իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ 1,2% գնանկում, այդ թվում՝ ձվի գնանկումը կազմել է 3,8%:

Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 24,1%-ով, իսկ անցած ամսվա համեմատ՝ էժանացել 0,6%-ով:

Հրուշակեղենի, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, սուրճի, թեյի եւ կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 0,5-0,1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում անցած տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 13,5%, իսկ այս տարվա մայիսի համեմատ` 23,1% գնաճ:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 4%, եւ 0,7% գնաճ:

Մսամթերքն անցած տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 3,6%-ով, իսկ 2017թ. մայիսի համեմատ` 0,5%-ով:

2017թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է շաքարի եւ շաքարավազի՝ 0,1%, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի 0,5% գնաճ (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 0,9% թանկացումով):

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0,4% գնանկում: Ընդ որում, բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում մնացել են անփոփոխ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է սակագների 0,2% հավելաճ:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2017թ. հունիսին մայիսի համեմատ նվազել են 0,9%-ով, իսկ 2016թ. հունիսի համեմատ` աճել 1,1%-ով:
Դիտում՝ 3714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW