Հաստատվել է մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունը

06.07.2017 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Դավիթ Լոքյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարություններին:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ բոլոր 10 ռազմավարությունները մշակվել են հենց մարզերում՝ մարզպետարանների համապատասխան բաժինների միջոցով:

Ռազմավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2025-ը մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը եւ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի, քան 30%-ը։

Նախատեսվում է մինչեւ 2025թ. բոլոր մարզերում միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների եւ ակտիվ ձեռնարկությունների թվաքանակն ավելացնել առնվազն 10%-ով` 2014թ. ցուցանիշի համեմատ (50 հազ. մարդ):
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է ռազմավարությունների մշակումը՝ նշելով, որ դրանք աշխատանքային փաստաթուղթ պետք է դառնան կառավարության համար:

«Այս փաստաթղթում մենք արձանագրում ենք այն իրավիճակը, որտեղ գտնվում ենք, թույլ կողմերն ու խնդիրները, առավելություններն ու հնարավորությունները, հստակ ձեւակերպում՝ 2025-ին ինչի ենք ուզում հասնել: Փաստաթուղթը տարեցտարի ադապտացնելու ենք, հետեւելու ենք, որպեսզի ծրագրվածն արվի»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 25467
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW