Կոնվերս Բանկը գործարկել է ամառային ակցիա ավանդատուների համար
29.06.2017 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Ինչպես հայտնել են բանկում, ավանդի նվազագույն չափը 100 000 դրամ է, ժամկետը՝ 12 ամիս, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ 10%, Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10,5%: Ավանդի ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը կվճարվի ավանդի ներդրման պահին:
Ակցիայի շրջանակում բանկի «Կիլիկիա» եւ «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունը կտրամադրվի 50%-ով նվազեցված սակագնով:
Ակցիայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նաեւ ստանալ վարկային քարտ՝ ներդրված ավանդի գումարի մինչեւ եռապատիկի չափով, սակայն ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ:
Վարկային սահմանաչափը կտրամադրվի 0% տարեկան դրույքաչափով, առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով, որից առաջին 3 ամիսների համար կսահմանվի արտոնյալ ժամանակահատված՝ վարկի մարումը կսկսվի վարկավորման չորրորդ ամսից:
Վարկային քարտը կարող է օգտագործվել տրամադրման օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառապես ConverseQvota ծառայության շրջանակում՝ բանկի հետ համագործակցող ընկերություններից գնումներ կատարելիս:
«Սա Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկն է, որն ավանդատուներին հնարավորություն կտա եկամուտ ստանալ խնայողությունների հաշվին եւ, զուգահեռաբար, օգտվելով վարկավորումից, ամառային հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում»,- նշել են բանկում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: