ԵԱԶԲ-ն Արդշինբանկին $20 մլն-ի վարկային գիծ է տրամադրել
28.06.2017 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ինչպես հայտնել են ԵԱԶԲ մամուլի ծառայությունում, համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են ԵԱԶԲ-ի Ակտիվների եւ պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոյեւը եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
Միջոցները նախատեսված են՝ ֆինանսավորելու Արդշինբանկի հաճախորդների արտաքին առեւտրային գործարքները ԵԱԶԲ անդամ պետություններում:
Տրամադրվող վարկի 100%-ն ուղղվելու է ԵԱԶԲ անդամ պետությունների միջեւ արտահանման եւ ներմուծման գործարքների ֆինանսավորմանը: Ֆինանսավորումը կարող է տրամադրվել ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլիով կամ ԵԱԶԲ պետությունների այլ արժույթներով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: