Հուլիսի 1-ին Գորիսի Քարահունջ համայնքում «Սյունյանց ավանդույթներ. թութ» խորագրով փառատոն կանցկացվի:«Գորիսի Քարահունջ համայնքում այս տարի հուլիսի 1-ին չորրորդ անգամ կանցկացվի «Թթի փառատոն»-ը, եւ այն ունի բոլոր հնարավորությունները ամենահայտնիներից մեկը դառնալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոﬕտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ հավելել է, որ փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ, եւ փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը: Փառատոնի շրջանակում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի եւ դոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների եւ ուտեստների համտես-վաճառք: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական եւ ժամանակակից երգ ու երաժշտություն:«Սյունյանց ավանդույթներ. թութ» խորագրով փառատոնը կազմակերպում է «Արենի փառատոն» հիմնադրամը` Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ եւ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014-ին Գորիս քաղաքում: Tweet Դիտում՝ 2694