Կառավարությունը «Սպայկա»-ին հողամաս է նվիրաբերել

23.06.2017 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սպայկա» #«Արմսանպրոդակտ»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերություններին Նորագավիթ թաղամասին հարող տարածքում մեկական հողակտոր նվիրաբերել՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում:

«Սպայկա»-ին կնվիրաբերվի 76,4 հա մակերեսով, շուրջ 2,2 մլրդ կադաստրային արժեքով հողամաս: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է այս տարածքում կիսափակ ջերմոցային համալիր հիմնել:

Միաժամանակ, «Արմսանպրոդակտ»-ին կնվիրաբերվի 86,8 հա մակերեսով եւ 2,6 մլրդ դրամ կադաստրային արժեքով հողամաս՝ բորբոսով պանրի գործարան հիմնելու նպատակով:
Դիտում՝ 3767

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW