Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի ղեկավար Զաքիր Նուրիեւն ասել է, որ շուրջ 10 բանկ չի համապատասխանել Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի սահմանած՝ կապիտալի նկատմամբ պահանջներին, գրում է Trend.az-ը:Զաքիր Նուրիեւի խոսքով՝ այս տվյալները ստացվել են միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից տեղական բանկերում անցկացված աուդիտի արդյունքում:«Աուդիտի արդյունքում պարզվել է, որ միջազգային ստանդարտներով մոտ 10 ադրբեջանական բանկ չի համապատասխանել կապիտալիզացիայի նկատմամբ պալատի պահանջներին: Միաժամանակ, աուդիտի ներքին ստանդարտներով՝ այս բանկերի թիվն ավելի քիչ է: Ներկայում այս բանկերում իրավիճակի որեւէ փոփոխություն չի նկատվում»,- նշել է նա:Գործակալությունը գրում է, ավելի վաղ Ադրբեջանի Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի նախագահ Ռուֆաթ Ասլանլին լրագրողներին ասել էր, որ մայիսին կարգավորիչը կապիտալի անբավարարության պատճառով իր հսկողության տակ է վերցրել 5 բանկի:Այդ բանկերի թվում է Atabank-ը, որի կանոնադրական կապիտալը Caspian Development Bank-ի հետ միավորվելուց հետո հասել է 142,7 մլն մանաթի, ակտիվները՝ 607,3 մլն մանաթի, իսկ վարկային պորտֆելը՝ 546,1 մլն մանաթի:Մյուս չորս բանկերը, որոնց անունները չեն նշվում, բավական փոքր են. նրանց ակտիվները կազմում են Ադրբեջանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի մոտ 5%-ը:Ադրբեջանում ներկայում գործում է 31 բանկ, որոնցից երկուսը պետական մասնակցությամբ են: Tweet Դիտում՝ 10504