Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

19.06.2017 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #քարտատեսակ
Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը:

«Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը եւ փորձում ստեղծել նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ, ինչպես, օրինակ, «Հոգատար» քարտն է: Հուսով ենք, որ այս քարտը որոշ չափով կթեթեւացնի կենսաթոշակառուների հոգսերը»,- այսօր ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

«Անելիք Բանկը, ներդնելով նոր պրոդուկտներ, մշտապես կատարելագործում եւ նոր հնարավորություններով է օժտում դրանք՝ ելնելով շուկայի պահանջմունքներից: Այս քարտը մշակելիս եւ նրան որոշակի ծառայություններ կցելիս նույնպես հաշվի են առնվել շուկայի ուսումնասիրություններն ու այն, թե ինչի կարիք ունեն այսօր մեր թոշակառուները»,- նշել է բանկի Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:

«Հոգատար» քարտը տրամադրվում է անվճար, առանց տարեկան սպասարկման, կանխիկացման եւ այլ վճարների եւ տրամադրում մի շարք այլ առավելություններ:

Մասնավորապես, բանկի քարտապանները հնարավորություն կունենան ստանալ  10% զեղչ «Աստղիկ բժշկական կենտրոն»-ում ամբուլատոր/ստացիոնար բուժման համար, անվճար կատարել արյան ընդհանուր քննություն եւ արյան մեջ ինսուլինի քանակական որոշում: Բացի այդ, քարտը հնարավորություն է ընձեռում ստանալ 5% զեղչ «Ալֆա Ֆարմ» եւ «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցում գնումներ կատարելիս:

Մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառու հաճախորդները, արտոնյալ պայմաններով ձեռք բերելով բանկի գործընկեր ապահովագրական ընկերության (ներկայում՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն, ցանկը հետագայում կարող է ընդլայնվել) կողմից «Ընտանիք ծրագիր» դժբախտ պատահարների ապահովագրության եւ «Բնակարան ակտիվ»՝ գույքի ապահովագրության փաթեթները՝ 500 հազ-ից մինչեւ 2 մլն դրամ գումարի փոխարեն վճարելով 5 հազ-ից 18 հազ. դրամ, հնարավորություն կունենան նաեւ 5 հազ. դրամով օգտվել «Աստղիկ ԲԿ»-ում մի շարք հետազոտություններից, որոնց  ընդհանուր արժեքը կազմում է 55,5 հազ. դրամ։

Բացի այդ, բանկի մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառու հաճախորդները կկարողանան օգտվել հատուկ իրենց համար մշակված վարկային պրոդուկտից՝ ինչպես գրավով, այնպես էլ առանց գրավային ապահովվածության: Առանց գրավի վարկերը կտրամադրվեն մինչեւ 48 ամիս ժամկետով եւ առավելագույնը 550 հազ. դրամ գումարով, իսկ գրավի առկայության դեպքում՝ մինչեւ 60 ամիս ժամկետով եւ 3 մլն դրամ առավելագույն գումարով:

Վերոնշյալ արտոնություններից բացի՝ «Հոգատար» քարտերի վրա եղած միջոցների վրա օրական կտրվածքով կհաշվարկի 3% տարեկան տոկոսադրույք, որը լրացուցիչ եկամուտ կդառնա թոշակառուների համար:

Պրոդուկտը մշակված է բոլոր այն հաճախորդների համար, որոնք իրենց կենսաթոշակները կստանան Անելիք Բանկի միջոցով:
Դիտում՝ 5186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW