Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

15.06.2017 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՖԲՖ #ՆԱՍԴԱՔ Արմենիա
Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը:

«ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները, ինչպես նաեւ նվազեցնում նրա միջազգային, տարածաշրջանային ազդեցությունն ու ռազմավարական կարեւորությունը: Արդյունքում, կազմակերպությունը լքել են 7 անդամներ, այդ թվում՝ Բաքվի եւ Ստամբուլի ֆոնդային բորսաները»,- ասված է հաղորդագրությունում:

Գործակալությունը հիշեցնում է, որ Բաքվի ֆոնդային բորսան 2001-ից անդամակցում էր ԵՖԲՖ-ին:


Նշենք, որ վերջերս Թեհրանում կայացած Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստում որոշում էր կայացվել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երեւան տեղափոխելու վերաբերյալ:  

«ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ի տնօրեն Կոնստանտին Սարոյանն (համատեղությամբ նշանակվել է Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար) էլ նշել էր, որ ԵՖԲՖ գլխամասը Երեւան տեղափոխելու հարցն առաջացել էր այն ժամանակ, երբ ֆեդերացիայից դուրս եկավ Borsa Istanbul-ը, որն ի սկզբանե նրա հիմնադիրներից էր եւ հյուրընկալում էր նրա քարտուղարությունը:
Դիտում՝ 2549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW