Երեւանում մեկնարկել է 10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը
09.06.2017 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի եւս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»,- ասված է վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձում:
Վարչապետը կարեւորել է նաեւ Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը եւ նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման եւ Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:
Բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019թ. Երեւանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն է:
Գործարկվել է նաեւ wcit2019.org կայքն ու ցուցադրվել WCIT 2019-ի հոլովակը:
WCIT 2019-ը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի եւ խորագրի հիմքում ընկած են 4 թեմաներ՝ կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն եւ Հայաստանը՝ որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն:
Բիզնես ֆորումի օրակարգային մյուս թեմաներն են՝
- ՏՏ լուծումներ՝ Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով
-ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով
- Տեխնոլոգիական ոլորտի եւ ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ եւ ձեւաչափեր
- Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
- Կիբերանվտանգության ազգային ստանդարտի մշակում
- Հայմեփ. համահայկական ներուժի ցանց
- Վերականգնվող էներգիա եւ բնապահպանություն
- Պետական համակարգերի կառավարում
- Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում եւ կիրառումը բիզնեսում
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ձեւաչափի միակ միջոցառումն է:
Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: