ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը հարկային արտոնություն տրամադրել: Մասնավորապես, ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքն ու նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ներմուծվող հումքն օգտագործվելու է դեղագործության մեջ: Նախատեսվում է ծրագրի ընթացքում իրականացնել 400 մլն դրամի ներդրում եւ ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 200 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 800 մլն դրամ, որից 500 մլն դրամը կիրացվի Հայաստանի տարածքում, 200 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, 100 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում։ Tweet Դիտում՝ 1723