Երեւան, 20 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանն ապրիլի 23-ից 26-ն Ալմաթիում կմասնակցի Ղազախստանի Ազգային բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության կողմից կազմակերպած տարածաշրջանային համաժողովին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունում, համաժողովը նվիրված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում տարադրամի մեծածավալ ներհոսքների ազդեցության կառավարման հարցերին: Հայաստանի ԿԲ նախագահը համաժողովին ելույթ կունենա մեծածավալ դրամական փոխանցումների հետ առնչվող խնդրի լուծման հայակական փորձի մասին զեկույցով: Ապրիլի 19-ից Տիգրան Սարգսյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է Միջպետական բանկի խորհրդի նիստին: Նիստին քննարկվում են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, բանկի գործունության արդյունքների, ֆինանսական հաշվետվության, Միջպետբանկի աուդիտն իրականացնող ընկերության ընտրության հարցերը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8151