Այսուհետ «Ֆասթ Կրեդիտ»-ի 20 մասնաճյուղերից բացի՝ վարկերի գծով վճարումները հնարավոր կլինի կատարել Easypay, TellCell եւ iDram վճարային համակարգերի միջոցով: «Կազմակերպությունը շատ մոտ ապագայում գործարկելու է նաեւ սեփական վճարային տերմինալների միջոցով վճարում կատարելու համակարգը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ սպասարկել եւ կառավարել հաճախորդների հոսքը»,- ասված է հաղորդագրությունում:Սպասարկման առավելությունների շարքում կազմակերպությունն առանձնացրել է՝- Շուրջօրյա սպասարկում 24/7 ռեժիմով,- Արագություն եւ հարմարավետություն,- Երկարամյա ներկայություն ֆինանսական շուկայում (սկսած 1994-ից),- Մասնաճյուղային լայն եւ ընդլայնվող ցանց երկրում (տարեկան 3 նոր մասնաճյուղ):«Եվ որ առավել հատկանշականն է, ինչը թույլ է տալիս այսօրվա սուր մրցակցության պայմաններում պատշաճ կերպով սպասարկել հաճախորդներին, ինչպես նաեւ քայլել շուկայի եւ ժամանակի հրամայականին համընթաց, նույնիսկ 1 քայլ առաջ կատարել, ընկերության կողմից բարձր տեխնոլոգիաների մեջ շարունակական ներդրումն է. «Ֆասթ Կրեդիտ»-ը այն վարկային կազմակերպություններից է ՀՀ-ում, որն աշխատում է սեփական ծրագրային ապահովմամբ»,- հավելել են ընկերությունում:«Ֆասթ Կրեդիտ»-ում ընդգծել են, որ պայմանների եւ գործիքակազմի բարելավումը կրելու է շարունակական բնույթ: Tweet Դիտում՝ 3489