Ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ կայցելեն Հայաստան
26.05.2017 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Այս մասին Սթիվ Սամուելյանն ասել է մայիսի 24-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպված քննարկման ժամանակ:
Նա նշել է, որ ամերիկյան գործարար դաշտի հետ հարաբերությունների նոր սկիզբ է դրվում՝ հավելելով, որ բիզնես-քննարկումները կշարունակվեն նաեւ առաջիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բազմաթիվ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ եւ Լոս Անջելես քաղաքների առեւտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ եւ ամերիկյան խոշոր եւ միջին ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենսդրությանը, հեռանկարային ոլորտներին եւ գործարար պոտենցիալին:
Քննարկման մասնակիցները ծանոթացել են նաեւ KPMG միջազգային խորհրդատվական ընկերության վերլուծությանը՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների, հարկային քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից ներդրողներին տրվող արտոնությունների մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: