Մինսկ-Երեւան ուղիղ չվերթները վերսկսվել են

25.05.2017 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քաղավիացիա #Մինսկ-Երեւան
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը նախօրեին վերսկսել է Մինսկ-Երեւան-Մինսկ երթուղով ուղիղ թռիչքները:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

Քաղավիացիայում հիշեցրել են, որ ավիաընկերությունն ավելի վաղ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն էր ստացել:
Դիտում՝ 2049

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW