Յունիբանկի Privé մասնաճյուղը տեղափոխվել է Հյուսիսային պողոտա

25.05.2017 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Privé
Յունիբանկի Privé մասնաճյուղը նախօրեին բացվել է նոր հասցեում՝ ք. Երեւան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք:

Բանկում նշել են, որ «համապատասխան եկամտի մակարդակ եւ կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ եւ ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում»:

«Unibank Privé-ն իր յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է անհատական մոտեցում եւ առաջարկում բացառիկ ֆինանսական լուծումներ: Ներդնելով 20 մլն դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ՝ հաճախորդները դառնում են Unibank Privé-ի անդամ եւ հնարավորություն ստանում օգտվել բանկային ծառայությունների լայն շրջանակից: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասված է հաղորդագրությունում:
 
Unibank Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold եւ Infinite բազմարժութային քարտեր, որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման հնարավորություն, բժշկական եւ իրավաբանական աջակցություն:

Հաճախորդները կարող են օգտվել նաեւ Priority Pass քարտից եւ մուտքի իրավունք ստանալ 120 երկրների օդանավակայանների 900 VIP-սրահներ՝ անկախ իրենց ավիատոմսի եւ ավիաընկերության կարգից:
 
Unibank Privé-ի հաճախորդները կարող են նաեւ բացել մինչեւ 60 օր արտոնյալ ժամկետով վարկային գիծ, օգտվել կոնսյերժ ծառայությունից:
Դիտում՝ 3286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW