ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 29-ին Գյումրիում «Լենդուտա» խորագրով արհեստի ու արվեստի փառատոն կանցկացվի:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ու Գյումրիի Berlin Art Hotel-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:«Մեր գլխավոր նպատակն է փառատոնը դարձնել Գյումրիի ու շրջակա համայնքների տնտեսական ներուժը, պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները ներքին ու միջազգային շուկային ներկայացնելու հարթակ»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրիի ավանդական արհեստները՝ արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով (աշուղականից մինչև ռոք), ցուցահանդեսներով (դասականից ընդհուպ ժամանակակից արվեստ):Միջոցառումների անցկացման հիմնական վայր է ընտրվել Գյումրիի Աբովյան փողոցը: Tweet Դիտում՝ 1760