«Ինգո Արմենիա»-ն՝ Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, մայիսի 13-ին «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս է անցկացրել:Ինչպես հայտնել են ընկերությունից, միջոցառմանը մասնակցել է թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող եւ արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետ, ներկա է եղել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Վարպետաց դասի նպատակն էր ներկայացնել արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունն ու կարեւորությունը։ «Արվեստի գործերի պաշտպանությունը երկրի ժառանգության պահպանման առանցքային գործոն է, իսկ միջազգային պրակտիկայում ընդունված ապահովագրությունը չնախատեսված ռիսկերից պաշտպանվելու մեխանիզմ է: Հենց այս նպատակով մենք մեծ ոգեւորությամբ ընդունեցինք Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությունը՝ անցկացնել ուսուցողական դասընթաց Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար»,- նշել է «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:Վարպետաց դասն անցկացրել են Marsh & McLennan ընկերության մասնագետները։ Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվել են սերտիֆիկատներ։ Tweet Դիտում՝ 1708